Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանին. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործադրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղղությամբ՝ քաղաքականորեն մոտիվացված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից:
«Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]