193964 դիտում
23:37 18-05-2019
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները Շիրակի մարզի իրենց գործընկերների հետ իրականացրել են հատուկ՝ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում, ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Ավդալյանը:
Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր:
Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն:
Ա. Մխիթարյանի վարած ավտոմեքենայի նստատեղի աջ կողմից և նույն կողմի հատակի ռետինի տակից հայտնաբերվել է 25,84 գ. ընդհանուր կշռով 4 փաթեթ՝ որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Հ. Մարգարյանի Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, որի սրահի իրերի պահման խցում հայտնաբերվել է 9.59 գ. ընդհանուր կշով 2 փաթեթ:
Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված փաթեթների մեջի պարունակությունը թմրանյութ է և այն պատկանում է իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետանքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչը հայտնաբերվածը առգրավել է և նշանակվել է դատաքիմական փորձաքնություն:
Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև այն անձին, ով 60 հազ. դրամով թմրամիջոց է վաճառել իր հաճախորդներին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: