211652_close_icon
views-count62944 դիտում article-date 13:31 18-10-2019

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության հատուկ օպերացիան ծաղկի շուկայում կրել է «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» անունը. կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչեր, 35-ամյա Կարեն Ղ.-ի, 36-ամյա Գևորգ Մ.-ի, 19-ամյա Դավիթ Հ.-ի և 30-ամյա Դավիթ Մ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված անձինք առանց պետական գրանցման Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ին կից բացօթյա տարածքում կազմակերպել ու կազմակերպում են ծաղկի մեծածախ տոնավաճառ՝ դրա հետևանքով իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Նշված անձինք կասկածվում են նաև, որ այդ ամենի արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց նշված վայրում ծաղկի առևտուր իրականացնելու թույլտվություն տալու դիմաց քաղաքացիներից ապօրինի եղանակով հավաքագրում են գումարներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն, իսկ օպերացիան կրել է «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» անունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր