211652_close_icon
views-count6152 դիտում article-date 11:11 18-05-2019

Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը: «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր