slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի պետական մանկավարժական համալսարանը որևէ «սև ցուցակում» չկա և չի կարող լինել. պարզաբանում
211652_close_icon

Երևանի պետական մանկավարժական համալսարանը որևէ «սև ցուցակում» չկա և չի կարող լինել. պարզաբանում

views-count2690 դիտում article-date 16:48 17-05-2019
Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» չէ: Այս մասին հայտնում են ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե Կրթության և գի­տության նախարարությունը վերջերս դիմել է Ֆինանսների նախարարություն, որ Երևանի պետական մանկա­վարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցու­ցակում»՝ պետական գնում­ներին մասնակցելու իրա­վունք չունեցող ընկերություն­ների ցանկ: Նույն տեղեկու­թյունների համաձայն՝ ման­կավարժական համալսարա­նը գնումներ իրականացնե­լիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարու­թյան դժգոհությունը: Համալսարանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. ««Ժամանակ» օրաթերթի՝ մայիսի 16-ի համարում «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղ են գտել անճշտություններ, որոնց կապակցությամբ և ԿԳՆ –ն է պարզաբանմամբ հանդես եկել և Մանկավարժական համալսարանը: Մանկավարժականից հայտնում են, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանը որևէ «Սև ցուցակում» չկա և չի կարող լինել: Գնումների գործընթացի մասին թերի տեղեկատվություն է տրվել, Մանկավարժական համալսարանը 2019թ. ապրիլի 9-ին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթին, որի բացման նիստը հրավիրվել է ապրիլի 11-ին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ՀՊՄՀ-ն եղել է միակ մասնակիցը, քանի որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ՀՀ-ում օրենքով պահանջվող փորձառություն ունի միայն Մանկավարժականը: Սակայն հանգամանքների չնախատեսված զուգադիպությամբ, Համալսարանում 2018թ. ֆինանսատնտեսական գործունեության մասով իրականացվող աուդիտի ընթացակարգով պայմանավորված, զուտ մի քանի ժամվա տարբերությամբ բանկային հաշվեհամարին առաջացել է հարկային պարտավորություն 5 մլն 611 հազ. դրամի չափով: Այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարվել է, ինչպես նաև եկամտային հարկի գծով փոխանցվել է հավելյալ 20 մլն դրամի չափով կանխավճար, և 2019թ. ապրիլի 10–ի դրությամբ միասնական հաշվին արդեն իսկ համալսարանը ունեցել է 21մլն 381 հազ. դրամի չափով գերավճար: Սակայն մրցույթի պահին նախարարությունը, որն արձանագրել է տվյալ պահի հարկային պարտավորություն, որը ինչպես նշեցինք, մի քանի ժամ անց մարվել է, իր գործառույթների շրջանակում դիմել է ֆինանսների նախարարություն և առաջարկել սկսել վարույթ: Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Բայց քանի որ, ըստ էության, գնումների ընթացակարգում ստանձնած պարտավորությունների խախտում չի եղել, և զուտ տեխնիկական պատճառով փոքր ինչ ուշացվել է փոխանցումը, Մանկավարժական համալսարանը վստահ է, որ որոշումը դրական է լինելու մանկավարժական համալսարանի համար: Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մասնակցելու է առաջիկայում հայտարարվելիք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դրամաշնորհային ծրագրի մրցույթին»:

Նմանատիպ նյութեր