2421 դիտում
10:13 17-05-2019
Ինչ է պահանջում եկեղեցին պետությանը հարկեր մուծելու դիմաց. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հարթ չի անցել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած որևէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը:
Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են և հարկերը լրիվ չափով մուծել, բայց իրավաչափորեն պահանջելով, ասենք, պետության կողմից եկեղեցուն պատճառված վնասը:
Օրինակ՝ ակնարկելով, որ եկեղեցին կարող է պահանջել, որ իրեն վերադարձնեն Մատենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերը, որոնք ազգայնացվել են բոլշևիկյան հեղափոխության արդյունքում, ինչպես նաև այն վնասները, որ կրել են այդ տարիներին՝ զրկված լինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքի բնականոն շրջանառությունից ակնկալվող եկամուտներից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»