211652_close_icon
views-count91596 դիտում article-date 10:34 16-05-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրում. մարզպետարանի դիմաց ասեղ գցելու տեղ չկա. թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Ավերակների վերածված դպրոցը տիկին Իվանյանի շնորհիվ զարթոնք է ապրել։ Թե ծնողների, թե ուսուցչական կոլեկտիվի կողմից ընդունված է։ Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։ Այս պահին մարզպետարանի դիմաց ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ վանկարկում են «Իվանյան, Իվանյան» ու պահանջում են մարզպետի հետ հանդիպում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր