Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցները
Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ որոշումը նախարարների կաբինետն ընդունել է առանց քննարկումների: Ներկրման արգելքի տակ ցուցակում հայտնվել են գյուղատնտեսական ապրանքները, պարարտանյութերը, տրանսպորտային միջոցները, ցեմենտը և այլ ապրանքներ: