2291 դիտում
15:50 17-12-2016
Ուկրաինան ծրագրում է ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
Կիևը Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցային ցուցակի ընդլայնում է նախապատրաստում, որում կընդգրկվեն քաղաքական դրդապատճառներով ուկրաինացիների ազատազրկմանը մասնակից անձինք։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը։
«Մենք կփորձենք ցուցակը կազմել, հենց որ ճշգրիտ տվյալներ ստանանք այն մասին, թե ովքեր են ներգրավված մեր քաղբանտարկյալների գործընթացներում։ Որպեսզի ընդգրկենք քաղաքացուն պատժամիջոցային ցուցակի մեջ, մեզ անհրաժեշտ կլինեն իրեղեն ապացույցներ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինան 2015 թվականի սեպտեմբերին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ՝ երկիր մուտք գործելուց, գույքը կալանելուց մինչև Ուկրաինայի տարածքում տնտեսական գործունեության արգելում։ Ցուցակում հայտնվել են 700 ֆիզիկական և 270-ից ավելի իրավաբանական անձինք։
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
20:53 15-05-2019
Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցները
5597 դիտում
12:49 14-01-2017
Թրամփը չի պատրաստվում անմիջապես չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
1081 դիտում
11:43 28-02-2023
Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը