1271 դիտում
16:52 15-05-2019
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ԱՌԿ և քաղաքային հարցերով տնօրեն Սամեհ Վահբայի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում շարունակում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 14-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՌԿ և քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի հետ։
ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել կառույցի հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար և նշել, որ վերջերս է հանդիպել ՀՀ-ում համաշխարհային բանկի ներկայացուցչության հետ։
Սամեհ Վահբան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված, որն արդյունավետ աշխատանքի լավ գրավական է:
Նախարար Ցոլակյանն անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի, ՀԲ-ն պետք է ՀՀ ԱԻՆ քննարկմանը ներկայացնի նոր ծրագիր, որտեղ ներառված կլինեն այն կարիքները, որոնց շրջանակներում ՀԲ-ն կկարողանա աջակցություն ցուցաբերել կառույցին։
Սամեհ Վահբան խոստացել է հետևողական լինել, որպեսզի ծրագիրը ներկայացվի ԱԻՆ-ին և նախարարությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել կառուցողական երկխոսության կապակցությամբ՝ հուսալով, որ այն կկրի շարունակական բնույթ։
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
19:21 21-10-2019
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ
25541 դիտում
08:59 11-12-2018
Արթուր Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ տնօրեն. «Ժամանակ»