211652_close_icon
views-count1291 դիտում article-date 15:19 14-05-2019

Տնտեսական հեղափոխության ուշացումը գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը. Գեւորգ Պետրոսյան

Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում եւ գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել... Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե վերեւներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում: Վերջապես, էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր