1749 դիտում
18:02 13-05-2019
Աշոտ Ղուլյանն ընդունել է Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստան Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Ողջունելով ՀՀ ՄԻ պաշտպանի՝ Արցախի խորհրդարան այցելելու ցանկությունը՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նման հանդիպումների շարունակականությունը՝ Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին Արցախի գործընկերներին մասնակից դարձնելու և կարծիքներ փոխանակելու առումով:
Խոսելով Արցախում մարդու իրավունքների և ազատությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 2017թ-ին ընդունված սահմանադրությամբ զգալի տեղ է հատկացվել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին: Խորհրդարանի ղեկավարը նաև խոսել է օրենսդրական դաշտում կատարված աշխատանքի մասին՝ ընդգծելով «Հավաքների մասին» ԱՀ օրենքի ընդունումը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերոջ հետ մասնակցություն ունենալ ՄԻ ոլորտին վերաբերող խորհրդարանական ձևաչափով քննարկումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին և դաշնագրերին միանալու հեռանկարներին, խորհրդարանական վերահսկողության դերին և խորհրդարան-ՄԻՊ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը և ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
19:51 21-08-2022
Գարեգին Վեհափառի հետ բազմաթիվ անգամներ ենք քննարկել երկրում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր. Արման Թաթոյան
1426 դիտում
11:53 08-10-2024
Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Այս բաժնից
892 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1354 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
931 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել