2935 դիտում
22:16 12-05-2019
Ապրես Զոհրաբյան. Պատմությունը պետք է ներկայացվի քաղաքական համակրանքներից և հակակրանքներից վեր դիրքերից
Ապրես Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10218668147397309]էջում[/url] գրել է.
«Ինչ Սերժը նախագահ դարձավ դրանից հետո ավանդույթ ձևավորվեց, որ Մայիսյան եռատոնի առիթով Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ասուլիս է տալիս ու հայտարարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիյից բեխաբար է եղել, նույնիսկ դեմ է եղել:
Այս տարի այդ ցանկը երկարեց ու պարզվեց, որ Շուշիին դեմ է եղել նաև Աշոտ Մանուչարյանը (այն ժամանակ ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը) ու քանի դեռ դեմերի այդ ցանկը այնքան չի երկարել, որ ինձ էլ հասնի ու բանից պարզվի, որ ես էլ եմ որպես շարքային կամավորական իմ կամքին հակառակ մասնակցել Շուշվա գործողությանը փորձեմ պարզ և անաչառ վերլուծության ենթարկել այդ պատմական իրադարձությանը առնչվող մի քանի փաստերը:
«Հարսանիք լեռներում» գործողությանը մասնակցել են հարյուրների հասնող կամավորականներ Հայաստանից, ինչպես նաև տեղի ինքնապաշտպանական զինուժը: Հայաստանցի կամավորականների տեղափոխումը Արցախ տեղի է ունեցել օդային տրանսպորտով:
Շուշի քաղաքի ադրբեջանական դիրքերի վրա արձակված «Գրադի» արկերը՝ իրենց կայանքով, ինչպես նաև գործողության համար անհրաժեշտ այլ զինամթերք Հայաստանից նույնպես տեղափոխվել է օդային տրանսպորտով:
Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ այս բոլոր չէր կարող տեղի ունեցած լիներ առանց այդ օրերի ՀՀ առաջին դեմքի և այլ պատասխանատուների համաձայնության և իմացության: Վախենամ, որ նման որակի պատմական էքսկուրսներով մի օր «պարզվի», որ Շուշին գրավել են երեքով՝ Կոմանդոսը, Սերժը և Ռոբերտը: Պատմությունը պետք է ներկայացվի քաղաքական համակրանքներից և հակակրանքներից վեր դիրքերից, քանի որ պատմության դասերը ուսուցանող են և ինչքան դրա մեջ փաստերի կեղծումը քիչ լինի, այդքան լավ ներկա և գալիք սերունդների համար»:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
23:50 12-01-2020
Ապրես Զոհրաբյան. Հայաստանը միայն Գառնի-Գեղարդը չի, Հայաստանը նաև «Հաց Բերող» Արթուր Սարգսյանն է
15555 դիտում
22:25 08-01-2022
Պակիստանի որոշումը լուրջ հարված էր թուրքական ռազմարդյունաբերությանը. Ապրես Զոհրաբյան
3840 դիտում
22:37 19-12-2019
Վահագն Հայրապետյան. «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանից դուրս»
Այս բաժնից
475 դիտում
12:11 28-04-2024
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել
367 դիտում
11:55 28-04-2024
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
319 դիտում
11:41 28-04-2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը