Ապրես Զոհրաբյան. Հայաստանը միայն Գառնի-Գեղարդը չի, Հայաստանը նաև «Հաց Բերող» Արթուր Սարգսյանն է
Ապրես Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դիլիջանի շրջապտույտները Հայաստանի զբոսաշրջային երթուղիներից ամենատարողունակներից մեկն է:
Եվ այդ ոլորապտույտների պատին պատկերված «Հաց բերողի» գրաֆիկական նկարը զբոսավարին հրաշալի առիթ է տալիս խոսելու մի մարդու հաջող ելքով բացառիկ քաջագործության մասին , որը թերևս եզակի մի բան է նորօրյա համաշխարհային պատմության մեջ:
Ճեղքելով ոստիկանական եռապատնեշը, իրեն ուղղված ավտոմատ կրակահերթերի տակ Արթուրը իրականացնում էր իր հումանիտար առաքելությունը: Գուցե օտարերկրյա զբոսաշրջիկներից շատերը այդ պատմությունը համարեն առասպել, հեքիաթ, միֆ, բայց դե ...
Հայաստանը միայն անցյալում մնացած հերոսականության երկիրը չի, Հայաստանը միայն Գառնի -Գեղարդը չի, Հայաստանը նաև «Հաց Բերող» Արթուր Սարգսյանն է»: