8407 դիտում
23:58 11-05-2019
Հրապարակվել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի մահվան և նրան փրկելու փորձերի տեսանյութը
Համացանցում հրապարակվել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի կյանքի վերջին վայրկյանները:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի երեկոյան մոտոցիկլետով երթևեկելիս Դորենկոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով նա կորցրել էր վերահսկողությունը ղեկի նկատմամբ և վրաերթի ենթարկվել: Հիվանդանոցում գիտակցության չգալով 59-ամյա լրագրողը մահացել է: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի նոպան:
Սերգեյ Դորենկոն աշխատել է ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններում: Տարբեր տարիների քաղաքական-վերլուծական հաղորդումներ է հեղինակել Ռուսաստանի Առաջին ալիքում՝ ОРТ-ում, համագործակցել է НТВ-ի հետ: 2000 թվականին իր հեղինակային հաղորդման հերթական թողարկումից հետո, որը նվիրված էր «Կուրսկ» սուզանավի վթարին, Դորենկոն հեռացվել է ОРТ-ից․ լրագրողը այդ թողարկման ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջին տարիներին հայտնի լրագրողը «Գովորիտ Մոսկվա» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7277 դիտում
16:50 23-04-2020
Համացանցում հրապարակվել է թանգարանից Վան Գոգի հայտնի կտավի գողության տեսանյութը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1320 դիտում
13:28 23-09-2015
Հրապարակվել է ԼՂՀ վարչապետի՝ չորրորդ առցանց հարցուպատասխանի տեսանյութը
Այս բաժնից
439 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր