Հրապարակվել է ԼՂՀ վարչապետի՝ չորրորդ առցանց հարցուպատասխանի տեսանյութը
Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 23-ին յութուբի՝ իր պաշտոնական ալիքում հրապարակել է վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ չորրորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչեցված հարցերի պատասխանները:
Տեսանյութում վարչապետը պատասխանում է ֆեյսբուք, թվիթթեր և րեդդիթ սոցիալական ցանցերում իրեն ուղղված շուրջ 30 հարցի, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների՝ քաղաքականություն, տնտեսություն, կրթություն և այլն: Հարցեր են տրվել թե՛ լրագրողների և թե՛ հասարակ օգտատերերի կողմից՝ ընդգրկելով ոչ միայն հայ, այլ նաև՝ օտարազգի օգտատերերին:
2014 թվականի մարտից ի վեր վարչապետ Արայիկ Հարությունյանն արդեն 4 առցանց հարցուպատասխան է կազմակերպել սոցիալական ցանցերի օգտատերերի համար, որոնց ընթացքում պատասխանել է հնչեցված անխտիր բոլոր հարցերին:
[b]ԼՂՀ ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]