5356 դիտում
19:48 11-05-2019
Յուրգեն Կլոպ. Բաքվում Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելը անպատասխանատվություն է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է երկրպագուների դժգոհությանը, որոնք հայտնել են, որ այն քաղաքներում, որտեղ կայանալու են եվրագավաթների եզրափակիչները՝ Մադրիդում և Բաքվում, տոմսերն ու մի քանի օրով բնակվելը խիստ թանկ են:
«Ինչ վերաբերում է Մադրիդին, ակնհայտ է, որ ամեն ինչ անհավանական թանկ է, սակայն այն գոնե չի գտնվում աշխարհի մյուս ծայրում, ինչպես՝ Բաքուն: Կարծում եմ, որ Բաքվում եզրափակիչ անցկացնելը բավական զվարճալի է: Չգիտեմ, նման որոշում կայացնողները ինչ են ծխում, որ այդպիսի բաներ են անում՛:
Մադրիդը պետք է պատրաստ լինի, չգիտեմ, երևի մի 200 հազար անգլիացի երկրպագուների ժամանելուն: Բայց նրանք պատկերացնում են, որ նման բան կարող է տեղի ունենալ: Թե որ «Այաքսը» խաղար եզրափակիչում, ավելի շատ երկրպագու կլիներ:
Բայց Բաքուն... պատկերացում չունեմ, թե ինչպես են այնտեղ հասնում: Ընդհանրապես հասկանալի չէ: Եզրափակիչների անցկացման վերաբերյալ որոշումները պետք է ավելի հիմնավոր ու տրամաբանական լինեն: Իսկ սա անպատասխանատվություն է: Չգիտեմ, ով է այսպիսի որոշում կայացրել:
Ես լսել եմ, որ այն համարները, որոնք սովորաբար արժեն 100 ֆունտ, հիմա տալիս են 2700 ֆունտով: Դա խելագարություն է», ասել է Կլոպը:
Նմանատիպ նյութեր
5330 դիտում
18:01 25-05-2018
Յուրգեն Կլոպ. «Ռեալին» ավելի հեշտ էր ՉԼ-ի եզրափակիչ մտնել
1007 դիտում
13:14 28-08-2014
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը կտայի Ռոբենին. Յուրգեն Կլոպ
2701 դիտում
13:44 26-09-2018
Ուլի Հյոնես. Եվրո-2024-ը Թուրքիային տալը անպատասխանատվություն կլինի
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1117 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող