Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը կտայի Ռոբենին. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով Եվրոպայի 2013/2014 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը պետք է ստանա «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը:
«Ես իմ ձայնը կտայի Ռոբենի օգտին, քանի որ նա արժանի է դրան»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն խաղացողի կոչմանը Ռոբենից բացի հավակնում են «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը: