Հակակարկտային կայանքներից ներգործություն է իրականացվել Լոռու և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում
Մայիսի 11-ին, ժամը 12:36-ից մինչև 13:02-ը Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 500 կրակոց:
***
Մայիսի 11-ին, ժամը 11:01-ից մինչև 11:09-ը Շիրակի մարզի Գեղանիստ, Սպանդարյան համայնքների տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 60 կրակոց: