211652_close_icon
views-count4244 դիտում article-date 09:59 05-08-2018

Հակակարկտային կայանքներից ակտիվ ներգործություն է կատարվում

Օգոստոսի 5-ին, ժամը 07:20-ից մինչև 07:33-ը ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված թվով 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 427 կրակոց: Օգոստոսի 4-ին, ժամը 19:20-ից մինչև 19:57-ը ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն, Պտղավան, Լճկաձոր, Արճիս համայնքների տարածքում տեղակայված թվով 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1400 կրակոց: Օգոստոսի 4-ին, ժամը 18:36-ից մինչև 18:57-ը ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ղարիբջանյան համայնքների տարածքում տեղակայված թվով 13 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1522 կրակոց: Օգոստոսի 4-ին, ժամը 18:36-ից մինչև 18:57-ը ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում, Ճոճկան, Այգեհատ համայնքների տարածքում տեղակայված թվով 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1300 կրակոց: Օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ից 19:07-ը ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա, Մեդովկա Լեջան, Ագարակ, Ամրակից, Հագվի, Օձուն համայնքների տարածքում տեղակայված թվով 12 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1400 կրակոց:

Նմանատիպ նյութեր