58083 դիտում
14:07 11-05-2019
Առեղծվածային դեպք Երևանում. Beer Academy գարեջրատան 36-ամյա սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիգորյանի գլխավարությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։
«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկաններին հայտնել են նաև, որ Ա. Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 06 խմբի կողմից՝ Աբովյան փողոցից և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց Ա. Ղազարյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է Ա. Ղազարյանը տեղափոխվել հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը Beer Academy գարեջրատան սեփականատերն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: