Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Շուշիում այսօր բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի  (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը:
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակել տուն-թանգարանի բացման արարողությունից և գրել.
«Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


