211652_close_icon
views-count14026 դիտում article-date 17:24 09-03-2016

Նախագահն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ իր կյանքի 26 տարիներն է անցկացրել ազատամարտիկը: Սերժ Սարգսյանն այցի ավարտին գրառում է կատարել տուն-թանգարանի հյուրերի մատյանում. «Վարդան Ստեփանյանը գիտակից ու հեռատես մտավորականի, հայրենիքի պաշտպանությանը նվիրված կամավորականի իսկական օրինակ է: Իր կարգապահությամբ և խիզախությամբ նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք: Նրա անցած մարտական ուղին փառավոր է, ինչպես ուղին մեր ողջ բանակի, որի կազմավորման ակունքներում նաև Դուշման Վարդանն էր ու իր նմանները: Նրա հիշատակը հավերժացնելու կոչված տուն-թանգարանը, համոզված եմ, ծառայելու է շնորհյալ գործի, որպեսզի Վարդան Ստեփանյանի օրինակը դառնա վարակիչ և ուսանելի գալիք սերունդների համար»,-գրել է ՀՀ Նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր