211652_close_icon
views-count22347 դիտում article-date 21:52 09-05-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 99 GG 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Ադումյանի վարած Mercedes մակնիշի 35 TF 626 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա, Ադումյանի ուղևոր, 12-ամյա Ջ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր