2249 դիտում
18:51 09-05-2019
«Եթե իրենց լսեք, աշխարհն իրենցից է սկսել, եկեք հանգիստ թողենք, գնան պատմության գիրկը». Արայիկ Հարությունյանը՝ Աշոտյանին. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/05/09/1041895/?fbclid=IwAR2y05AobcqJMObTpmrhhOydp6QS0lLYLoZlvAW9sDyw8vBikk8iJHlrzVg]Aravot.am[/url]-ը գրում է. Որպես իշխող ուժի ներկայացուցիչ, այսօր բանակում տեղի ունեցող փոփոխությունները ձեզ բավարարո՞ւմ են: Այս հարցին ի պատասխան այսօր կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակում դրական փոփոխությունների համար առավելագույնը պետք է անեն. «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու, որովհետեւ թե՛ դպրոցից, թե՛ բուհերից, թե՛ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան, բանակը դրա կարիքն ունի»:
Հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն բանակը, որն ունեինք նախկինում՝ գյուղացիա-բանվորական էր եւ այդ առումով փոփոխություն չկա, ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բանակում այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որակական փոփոխություններ են: Գիտեք գիտական վաշտի ստեղծման մասին, մենք պարբերաբար նախարար Տոնոյանի հետ քննարկում ենք գիտական վաշտը մեծացնելու, ուժեղացնելու մասին, որովհետեւ այսօր դպրոցն ավարտում են շատ լավ գիտելիքներ ունեցող երեխաներ, որոնք պետք է իրենց գիտելիքն օգտագործեն նաեւ բանակում»:
Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վկայակոչած դրական փոփոխությունների 100 փաստին, ասաց, որ մի լավ բան նկատել է այդ փաստերի մեջ, կրթօջախներին մշակութային հաստատությունների տոմսերի տրամադրումն է, որն ասաց, որ իրենք էին մտածել, այսինքն, ձերը չէր՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե իրենց լսեք, աշխարհն իրենցից է սկսել, բան չունեմ, Աշոտյանին ի՞նչ մեկնաբանեմ, եկեք հանգիստ թողենք, գնան պատմության գիրկը»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/09/1041895/?fbclid=IwAR2y05AobcqJMObTpmrhhOydp6QS0lLYLoZlvAW9sDyw8vBikk8iJHlrzVg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10553 դիտում
20:21 22-06-2020
Պարզ լիճ տանող ճանապարհը բարենորոգվում է. մարդափոյ փոսերը պատմության գիրկը կանցնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
520 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1372 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
562 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան