Պարզ լիճ տանող ճանապարհը բարենորոգվում է. մարդափոյ փոսերը պատմության գիրկը կանցնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        «Դիլիջան» ազգային պարկում իրականացվում են ճանապարհների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: 
Դեպի Պարզ լիճ տանող 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհը խորհրդային անհիշելի ժամանակներից բարձիթողի վիճակում էր և այժմ քարուքանդ եղած և մարդաբոյ փոսերով հարուստ այդ ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատվելու է: 
Այժմ ճանապարհի ողջ երկայնքով իրականացվում են համապատասխան ինժեներական աշխատանքներ, գրուտը հարթեցվում է, բազմաթիվ շինտեխնիկա է բերվել և նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, ինչը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջիկության զարգացման համար: 
Իսկ դա ոչ միայն Պարզ լիճն է, այլ նաև՝ ազգային պարկն ու հիասքանչ, կազդուրիչ բնությունը:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
                                            
                    
                                            
                        
            

