211652_close_icon
views-count78893 դիտում article-date 23:29 08-05-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են բեռնատար Mitsubishi–ն, ГАЗ 24-10-ն ու բեռնատար ЗИЛ-ը. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Թալին քաղաքի բնակիչ, 53-ամյա Վահան Մխիթարյանի վարած ГАЗ 24-10 մակնիշի 11 ՍՍ 947 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արմեն Հարությունյանի վարած Mitsubishi մակնիշի 026 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2410-ի վարորդ Վ. Մխիթարյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, որետղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 մեքենաները բախվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 35 GQ 115 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզայյին քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր