211652_close_icon
views-count17580 դիտում article-date 21:26 08-05-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու УАЗ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են BMW մակնիշի 91 PQ 991 համարանիշի եւ УАЗ մակնիշի 35 GS 194 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի եւ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր