211652_close_icon
views-count33101 դիտում article-date 19:55 08-05-2019

Ֆելիքս Ցոլակյանը՝ Հայրապետյան եղբայրներին. «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 9-11 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ԳԱԶԵԼ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել: Մեքենայում գտնվող տղաները, արագ կողմնորոշվելով, բացել են դուռը և օգնել են մնացած ուղևորներին լքել արդեն բռնկված երթուղային տաքսին: «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր: Նման վթարների դեպքում, սովորաբար, ցավոք սրտի, զոհեր են գրանցվում, իսկ ձեր գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից: Ձեր մոտեցումը և քայլերը չափազանց գովելի են և դրվատելի»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Շնորհակալություն հայտնելով օրվա հերոսներին՝ նախարար Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից մեկի՝ աղետների կանխարգելման գործում շատ մեծ տեղ է տալիս բնակչության իրազեկմանը, վթարների և աղետների ժամանակ մարդկանց ճիշտ քայլերին և պահվածքին և եթե յուրաքանչյուր միջադեպերի ժամանակ նույնպես գտնվեն տղաների նման խիզախ, պատրաստակամ և բանիմաց մարդիկ, ապա ողբերգությունների թիվը էապես կնվազի: Ֆելիքս Ցոլակյանը «քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու և քաջություն դրսևորելու» կապակցությամբ Հայրապետյան եղբայրներին շնորհեց ԱԻՆ պատվոգրեր՝ հորդորելով նրանց երբեք չմոռանալ, թե ինչի համար են իրենք պարգևատրվել, և բարձր պահել նախանշված նշաձողը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124149/?fbclid=IwAR3uebAzlbEsoJ77BZhRjHIC2aJ1TKqMwAPEx6oF71rNGORMBFVfGvvNPo0]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Գառնիկ Գրիգորյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2077 Տ համարանիշի թիվ 66 երթուղին սպասարկող ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում CPS բենզալցակայանի դիմաց բախվել էր էլեկտրասյանը: Բախման հետևանքով ГАЗель-ում հրդեհ էր բռնկվել: Ավտոմեքենայում եղել էին 10-ից ավելի ուղևորներ և նրանց առաջինը օգնության էին հասել երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյանները: Եղբայրներին օգնել էին նաև CPS բենզալցակայանի աշխատակիցները: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել էին ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի և մետաղե ջարդոնի: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Օպերատիվորեն ժամնել էին նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Երքաղլույս»-ի աշխատակիցներն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ բժիշկների խմբեր, ովքեր տեղում օգնություն էին ցուցաբերել ГАЗель-ի մեջ գտնվող անձանց, սակայն վերջիններս հրաժարվել էին հիվանդանոցներ տեղափոխվել: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ դեպքի վայր էին ժամանել նաև ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արմեն Գրիգորյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր