211652_close_icon
views-count981 դիտում article-date 19:50 08-05-2019

Քննարկվել են հակամանրէային ռեզիստենտականությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրոմիության սննդամթերքի անվտանգության նախագծի փորձագետ Իրինա Կիրևայի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանի հետ: Իրինա Կիրևան Գեորգի Ավետիսյանին է ներկայացրել Տեսչական մարմնի հետ համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում հակամանրէային ռեզիստենտականությանն առնչվող իրենց կողմից կատարված իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքները: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինն ունի համապատասխան ներուժ և պատրաստակամություն այս ուղղությամբ աշխատելու համար: «Այս ընթացքում էլ ՍԱՏՄ-ում ստեղծվում է անասնաբուժական ոլորտում օգտագործվող հակաբիոտիկների ռեեստր»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Բեգլարյանը վստահեցրել է, որ համատեղ աշխատանքները շարունակական են լինելու: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]

Նմանատիպ նյութեր