211652_close_icon
views-count11777 դիտում article-date 12:40 08-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. 49-ամյա քաղաքացին կոտրել է կառավարության 1-ին մասնաշենքի ընդունարանի գույքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ՀՀ կառավարության առաջին մասնաշենքի մոտից գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 49-ամյա Գրիգոր Մելքոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ժամը 12։00-ի սահմաններում ձեռքով հարվածելու և կառավարության 1-ին մասնաշենքի ընդունարանի դյուրակիր համակարգիչը և ընդունարանի նոութբուքը վնասելու մեջ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր