1812 դիտում
22:12 06-05-2019
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ:
Վալերիյ Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում:
Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում:
Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2391 դիտում
17:34 12-02-2016
Հանդիպում ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8192 դիտում
21:56 13-06-2017
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3429 դիտում
23:15 11-09-2018
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
700 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
826 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին