Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ
Անժելա Կժդրյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը:
Մայիսի 6-ին, հիշեցնենք, ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակի պաշտոնից ազատման դիմում է գրել Լուսինե Մարգարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. մարտի 1-ից:


