Պետդեպի նոր մամուլի խոսնակ կարող է նշանակվել Fox News-ի հաղորդավարուհին. ԶԼՄ-ներ
Fox News հեռուստաալիք հաղորդավարուհի, 47-ամյա Հիզեր Նոյերթը կարող է նշանակվել Պետդեպի մամուլի խոսնակ։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։
Առայժմ Նոյերթի պաշտոնական նանակման մասին չի հայտարարվել։
Վերջինս նշված հեռուստաալիքով հեռարձակվող Fox & Friends առավոտյան ծրագիրն է վարում։ Այն նախագահ Դոնալդ Թրամփի ամենասիրելի հեռուստածրագրերից է։