211652_close_icon
views-count1423 դիտում article-date 13:28 06-05-2019

Հարկադիր կատարման ծառայությունում կայացել է հերթական ամենամսյա խորհրդակցությունը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ ապրիլ ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Ապրիլ ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 392 953 183 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 95 988 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 100 860 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ ապրիլ ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12 912 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 23 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 36 զանգ-բողոքի: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6603 քաղաքացի: Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:

Նմանատիպ նյութեր