5318 դիտում
17:56 07-08-2017
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ի կատարումն ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տված հանձնարարականի՝ Ծառայության իրավասու ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքները և մշակված առաջարկությունները: Մասնավորապես, Ծառայության ղեկավարին զեկուցվել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցել ցանկացող քաղաքացիների համար մշակվել է գործողությունների հաջորդականությունը պարզ ու մատչելի լեզվով ներկայացնող հուշաթերթ: Գործողությունների հաջորդականությունից զատ՝ հուշաթերթում հստակ նշված են այն քայլերը, որոնք պահանջվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված քաղաքացուց: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման ընթացակարգի բարելավմանը:
Կառույցի ղեկավարին զեկուցվել են նաև քաղաքացիների համար Ծառայության գործառույթներն առավել հասանելի ու բաց դարձնելուն ուղղված հանձնարարականի արդյունքները:
Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը զեկուցել է, որ մշակվել է իրազեկման հերթական տեսահոլովակը կատարողական վարույթի շրջանակներում իրականացվող վճարումների կազմակերպման վերաբերյալ, որը մոտ օրերս կդրվի շրջանառության մեջ:
Զեկուցվել է նաև, որ Ծառայությունը շարունակական աշխատանք է տանում նոր միջոցներ ու կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ, որոնք կդյուրինացնեն մեր քաղաքացիների համար համապատասխան տեղեկատվություն ստանալու, վճարման և այլ պայմանները:
Ըստ ամենամսյա աշխատանքային խորհրդակցության օրակարգի՝ Արմեն Հարությունյանին են զեկուցվել նաև կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող այլ առանցքային հարցեր: Ամփոփվել է 2017 թվականի հուլիս ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը:
Անդրադարձ է կատարվել Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրական ցուցանիշների հետ:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2843 դիտում
19:49 06-08-2018
Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2578 դիտում
16:27 11-09-2017
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2225 դիտում
15:26 12-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
640 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը