211652_close_icon
views-count540 դիտում article-date 16:34 06-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 3-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 18, ծեծի 6, յուրացման կամ վատնման 4, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտրական իրավունքի խախտման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթի կեղծիքի, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 2-ական ու կողոպուտի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր