211652_close_icon
views-count3533 դիտում article-date 22:35 05-05-2019

Անգլիա. «Արսենալը» բաց թողեց հաղթանակը և գործնականում զրկվեց թոփ-4-ում հայտնվելու հնարավորությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բրայթոնին»՝ 1:1: Նշենք, որ վերջին 4 խաղում լոնդոնցիները իրենցից ավելի ցածր տեղեր զբաղեցնող թիմերի հետ խաղերում ընդամենը 1 միավոր վաստակեցին: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեից բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Բրեն Մարեյը նույնպես 11-մետրանոցից դարձավ գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 77-րդ րոպեին: Այսպիսով, այս հանդիպումից հետո «Արսենալը» 67 միավորով 5-րդն է ու գործնականում զրկվեց առաջին քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից: 4-րդ տեղ գրավելու համար թիմը վերջին տուրում պետք է հաղթի նվազագույնը 7 գնդակի առավելությամբ, իսկ «Տոտենհեմը» պարտվի: «Չելսին» 71 միավորով 3-րդն է, իսկ «Տոտենհեմը» 70 միավորվ 4-րդ հորիզոնականում է: Նշենք, որ խաղից հետո «Արսենալի» երկրպագուներին հրաժեշտ տվեց թիմի երկար տարիների կիսապաշտպան Արոն Ռեմզին, որը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Յուվենտուս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր