211652_close_icon
views-count5305 դիտում article-date 21:08 05-11-2016

Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» անակնկալ մատուցեց` չկարողանալով հաղթել «Միդլսբրոյին»: Գվարդիոլայի սաները ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին, Ագուերոն թիմին առաջ մղեց և երբ թվում էր, որ «Սիթին» հաղթանակ կտանի, հյուրերը հանդիպման ավելացված ժամանակում կարողացան պատասխան գնդակը խփել և խուսափել պարտությունից` 1:1: Նշենք, որ հիանալի հանդիպում անցկացրեց «Միդլսբրոյի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 24 միավորով միանձնյա առաջատար դարձավ, սակայն նրան կարող են շրջանցել միանգամից երեք թիմ` «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին», որոնք իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»՝ 1:1 Սերխիո Ագուերո, 43 - Մարտեն Դե Ռուն, 90+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր