Անգլիա. «Արսենալը» բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Քրիստալ Փելասի» հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին` 2:2: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուկա Միլիվոևիչը, ով երկու անգամ անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
«Զինագործների» կազմում գոլով աչքի ընկան Գրանիտ Ջական և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ:
Այսպիսով, ավարտվեց «Արսենալի» հաղթական հանդիպումների շարքը, որը կազմեց 11 խաղ:
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Քրիստալ Փելասը» 8 միավորով 14-րդ տեղում է:
«



