Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Սթոք Սիթիին»:
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: 69-րդ րոպեին հաշիվը բացեց մանկունյանցիների հարձակվող Անտոնի Մարսյալը, որը ընդամենը 2 րոպե առաջ էր խաղադաշտ մտել:
Սակայն 82-րդ րոպեին հյուրերըч օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից, կարողացան հավասարեցնել հաշիվը` աչքի ընկավ Ջո Ալենը` 1:1:
«ՄՅՈւ»-ն կարևոր միավորներ կորցրեց, վաստակեց 13 միավոր և շարունակում է ընթանալ 6-րդ տեղում: «Սթոք Սիթին» 3 միավորով 19-րդ տեղում է:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
[b]Անգլիայի Պրեմիեր Լիգա, 7-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»` 1:1
Մարսյալ, 69 – Ալեն, 82