50137 դիտում
21:31 04-05-2019
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը
Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին:
Տեղում աշխատել է հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գլխավորությամբ:
Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող, որում մասնավորապես գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»:
Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24604 դիտում
22:00 22-04-2016
Առեղծվածային դեպք Վանաձորում. բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա կնոջ դի, ինչպես նաև նամակ-երկտող
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)