211652_close_icon
views-count1518 դիտում article-date 16:29 04-05-2019

Ավտոբուսի սրահում գողացել էր քաղաքացու դրամապանակը

Մայիսի 3-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Պ․-ին։ Պարզվել է, որ ժամը 22.00-ին թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է մի քաղաքացու դրամապանակ: Գոռ Պ․-ն տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հափշտակված դրամապանակը։ Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր