12981 դիտում
23:00 09-08-2017
Կոշիկի խանութում գողացել են քաղաքացու դրամապանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ կինը ինչ-որ իր վերցնում այլ կնոջ պայուսակից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
12:24 25-02-2016
Բացահայտում. խանութում գողացել էր հաճախորդի դրամապանակը
6901 դիտում
21:47 17-10-2017
Ավտոբուսից գողացել են քաղաքացու դրամապանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1975 դիտում
00:18 06-06-2019
Անհայտ անձը երթուղայինում քաղաքացու պայուսակի միջից գողացել է դրամապանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
532 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
661 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր