211652_close_icon
views-count1470 դիտում article-date 16:03 04-05-2019

Ոստիկանության զորքերի հերթափոխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն. «Դուք մերօրյա հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզնով: Միշտ հիշեք, որ ձեր մեջքին մի ողջ ազգ է կանգնած, իսկ երբ դիրքապահի մեջքն ամուր է, նա նույն կերպ ամուր կանգնած պահպանում է հայոց հողը», - նշեց ՀՀ ոստիկանության պետը: Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին: Շարային երթով, հպարտ ու հաստատակամ ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մեկնեցին սահման: Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները: Վալերիյ Օսիպյանը դիրքերից վերադարձածներին շնորհակալություն հայտնեց դժվարին ու պատվաբեր ծառայության համար. «Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, սրտացավության ու անձնվեր ծառայության համար: Հակառակորդից խաղաղություն չեն խնդրում, այլ պարտադրում են, և այդ պարտադրողը հենց դուք եք»: Զորախմբի առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հայտարարվեց շնորհակալություն: Ոստիկանության զորքերի այս զորախումբը կարճատև արձակուրդից հետո կրկին կանցնի հասարակական կարգի պահպանությանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր