Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության քննությունը հետաձգվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի վրա դրված կալանքի վերացման՝ պաշտպանների միջնորդության քննությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/973618.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին:
«Կալանք է դրված ողջ գույքի և եկամուտների վրա, բացառությամբ՝ կենսաթոշակի: Այդ գույքը չի գնահատվել, սակայն գնահատման գործընթացը պարտադիր է»,- նշեց Խուդոյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել: Կալանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր: