211652_close_icon
views-count42898 դիտում article-date 13:02 03-05-2019

Քաղաքացիները կարող են հանգիստ շունչ քաշել. ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ՃՈ պետի և Երևանի քաղաքապետի միջամտության արդյունքում մահաբեր ճանապարհը կմնա որպես հուշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջապես ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջամտության արդյունքում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի խճուղու «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմացի «մահաբեր վայր» անունը ստացած հատվածում սկսվեցին շինարարական աշխատանքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում, որը բաց էր, որոշ վայ վարորդների պատճառով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց դեպքում ունենում էինք զոհեր և վիրավորներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել նշված վայրից ու ամեն անգամ պատկան մարմինները խոստացել էին, որ խնդիրը կլուծեն: Ի ուրախություն քաղաքացիների, ոստիկանապետ Վ. Օսիպյանի կարգադրությամբ խնդրի լուծման համար զբաղվել է ճանապարհային ոստիկանությունը և այդ աշխատանքները ղեկավարել է ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանը և օժանդակել են Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ Հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել և ասել՝ ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ՃՈ պետն ու Երևանի քաղաքապետը լուծեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր