211652_close_icon
views-count4742 դիտում article-date 10:05 03-05-2019

Ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը հսկայական գումարներ փոխանցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որևէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ և ի՞նչ նպատակով»: Պատասխան. Սիլվա Համբարձումյանի հետ երբևէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբևէ որևէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով: Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը: Դրա համար ես զանգել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՍՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում: Հարց. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար և 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար: Ասացեք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար: Պատասխան. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաև ասեմ, որ ինչպես արդեն վերևում նշել եմ, փոխանցումներից 40 հազար ԱՄՆ դոլարը Սիլվան ինձ փոխանցել է վերևում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր