211652_close_icon

Սամվել Բաբայանը զրկել է Վարդան Օսկանյանին դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից. «Ժամանակ»

views-count4689 դիտում article-date 10:41 22-02-2017
«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թևանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։ Մեր տեղեկություններով՝ Թևանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թևանյանի և Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է խոստացել դրսից բերել, ինչը նրան չի հաջողվել, որից հետո Սամվել Բաբայանը նրան զրկել է դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից։ Անդրանիկ Թևանյանն էլ, ինչպես հայտնի է, դեռ 2005թ. Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության խոսնակն էր, իսկ այժմ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հանդես է գալիս որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր