211652_close_icon
views-count2083 դիտում article-date 20:11 02-05-2019

Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովի, Կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ երկօրյա այց են կազմակերպել Գյումրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովի, Կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ նախօրյակին երկօրյա այց էին կազմակերպել Գյումրի: Երեքշաբթի երեկոյան պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Աննա Կարապետյանը, Վահագն Թևոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Ծովինար Վարդանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, մշակույթի և սպորտի փոխնախարարներ Տիգրան Գալստյանը և Գևորգ Լոռեցյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկա են գտնվել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Մայիսի մեկին պաշտոնյաները շրջայց են կատարել քաղաքի մշակութային օջախներում: Մասնավորապես, այցելել են Գյումրու Սև բերդ, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ, Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի թանգարաններ: Վերջինի բակում հյուրերի այցի անցկացվում էր HAY-AT-JAZZ (Հայը ջազում) նախագծի երկրորդ օրվա համերգը՝ Վարպետի տան բակում միավորելով ջազասերներին: Այցերի ընթացքում քննարկվել են Գյումրին զբոսաշրջային, մշակութային կենտրոն դարձնելու հարցը: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են, մասնավորապես, քննարկում են որոշ հաստատություններ Գյումրի տեղափոխելու հարցը: Կեսօրից հետո պաշտոնյաներն այցելել են նաև մարզական հաստատություններ: Սկզբում ծանոթացել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի համար քաղաքապետարանի առաջարկած տարածքին, այնուհետև եղել են Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Մշակութային հանգստյան օրը Գյումրիում անցկացրած պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչներն այցը գնահատել են արդյունավետ, հագեցած աշխատանքային ծրագրերով ու քննարկումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր